ՈւԵՖԱ-ն «Յուվենտուսի» վերաբերյալ պաշտոնական որոշման վերաբերյալ կհայտարարի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որը հունիսի 10-ին կկայանա «Ինտեր»-«Մանչեսթեր Սիթի» խաղը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Հիշեցնենք՝ «Յուվենտուսին» եվրագավաթներին մասնակցելու արգելք է սպառնում:
Եվրոպական ֆուտբոլային միությունը արդեն մի քանի ամիս է, ինչ հետաքննում է Թուրինի «Յուվենտուսի» գործը՝ կապված ՈՒԵՖԱ-ի արտոնագրման և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների ենթադրյալ խախտումների հետ:
Իտալական ակումբը ներողամտության հույս ունի, քանի որ «ծեր սինյորան» համաձայնել է համագործակցել վերահսկող մարմնի հետ՝ լիովին ընդունելով մեղքը Իտալիայում դատական գործընթացի ժամանակ։ Բացի այդ, «բյանկոներիները» այս շաբաթ հայտարարություն են տարածել՝ հաստատելով, որ պաշտոնապես դուրս են եկել եվրոպական Սուպերլիգայի նախագծից: Արդյունքում, սկզբնական փուլում նախագծին աջակցած 12 ակումբներից մնացել են միայն «Ռեալը» և «Բարսելոնան»:
Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ «Յուվենտուսը» վատագույն դեպքում կարող է մեկ տարով դուրս մնալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից կամ տուգանվել։