Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Դայչի Կամադան կարիերան կշարունակի այլ ակումբում, հայտնում է Sport1.de-ն։
Աղբյուրի համաձայն՝ ճապոնացու հետ պայմանագիր կնքելուն շատ մոտ է «Միլանը»: Իտալական ակումբը մտադիր է նրա հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով, ինչպես նաև կառաջարկի հինգ տարվա պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի Կամադայից, միլանյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մակուս Թյուրամի հետ, հայտնում է Corriere dello Sport-ը: Ֆրանսիացին նոր ակումբին ևս կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։