«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Իտալիայի Գավաթի եզրափակչում «Ֆիորենտինայի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
Մրցաշրջանի ավարտին «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
«Իմ համբա՞վը՝ որպես եզրափակիչների մասնագետ.․․ Հուսով եմ, որ կարող եմ դա հաստատել: Վերջին չորս խաղերում մեզ երկու եզրափակիչ է սպասվում։ Հուսով եմ, որ ավանդույթը կշարունակվի, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ տղաներին։
Այս թիմն այս մրցաշրջանում շատ բանի միջով է անցել: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալն անսպասելի էր մեծամասնության համար, սակայն թիմը վիճակահանությունից հետո չդադարեց հույս ունենալ:
Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակիչը կշեղի՞ մեզ Իտալիայի գավաթից: Բացարձակապես ո՛չ: Մենք բոլորս գիտենք, թե ինչ արժեցավ մեզ Գավաթի եզրափակիչ դուրս գալը»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։