Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պետք է հեռացնի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։
«Ակումբում ինչ-որ անհեթեթություն է տեղի ունենում: Նրանք հավատում են Ինձագիին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար և անտեսում են Ա Սերիայում անհաջողությունը:
«Ինտերի» համար անընդունելի է այսպես խաղալ առաջնությունում: Կարծում եմ, որ այս ամենից հետո Ինձագիին պետք է հեռացնել»,- ասել է Կասանոն Bobo TV-ին։
Իտալիայի առաջնության 36 տուրից հետո «Ինտերը» երրորդն է մրցաշարային աղյուսակում։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ինձագիի սաները կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խաղը կկայանա հունիսի 10-ին։