«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ թիմից և կարիերան շարունակել Իտալիայի հավաքականում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Մատիաս Պոգին։
Հավաքականի ղեկին Մասիմիլիանոն կարող է փոխարինել Ռոբերտո Մանչինին: Իր հերթին Մանչինին համարվում է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու։
Այս մրցաշրջանի ավարտին նեապոլիտանական ակումբը կբաժանվի ներկայիս գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիից։
Ալեգրին նախորդ մրցաշրջանում վերադարձավ «Յուվենտուս»։ 55-ամյա մասնագետը երկարաժամկետ պայմանագիր է կնքել, որն ավարտվում է 2025 թվականի կեսերին։