«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարություն է արել ակումբում իր ապագայի մասին։
«Հաջորդ մրցաշրջանում ես կմնամ «Մանչեսթեր Սիթիում»: Չեմ մտածում ակումբից հեռանալու մասին:
Ես կմնամ հաջորդ մրցաշրջանում 100 խախտումների դեպքում էլ, որոնք մեզ կներկայացնի Պրեմիեր լիգան, մի անհանգստացեք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում «քաղաքաբնակները» իսպանացի մասնագետի ղեկավարությամբ կարող են թրեբլ նվաճել։ Նրանք արդեն դարձել են Պրեմիեր լիգայի չեմպիոն և կխաղան Անգլիայի գավաթի եզրափակիչում (Մանչեսթեր Յունայթեդի դեմ) և Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (Ինտերի դեմ):