Պրահայի «Սպարտան» Չեխիայի Առաջին լիգայի փլեյ-օֆֆի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Սլովացկո» ակումբի հետ։
Այս արդյունքի շնորհիվ «Սպարտան» ժամանակից շուտ ապահովեց չեմպիոնությունը։ «Սպարտան» իր պատմության մեջ 37-րդ անգամ դարձավ Չեխիայի չեմպիոն։
Չեմպիոնության համար պայքարում «Սպարտան» (78 միավոր) շրջանցեց «Սլավիային» (75) և «Վիկտորիային» (58):
Մրցաշրջանի եզրափակիչ խաղում «Սպարտան» կհանդիպի «Վիկտորիայի» հետ, սակայն այս հանդիպման արդյունքն այլևս չի ազդի լավագույն եռյակում ուժերի հարաբերակցության վրա։