«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ալ-Շաբաբի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է մեկնաբանությունով։
«Երկու գոլ բաց թողնելուց հետո հեշտ չէ վերադառնալ խաղ, բայց մենք վերադարձել ենք: Հեշտ չէր, սա ուժեղ առաջնություն է:
Ապագայում Սաուդյան Արաբիայի առաջնությունը կլինի թոփ 5 լիգաների շարքում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում TCR-ը։
Ռոնալդուի թիմը 40-րդ րոպեին պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ շրջել հանդիպման ընթացքը։ Հաղթական գոլը 59-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով խփեց ինքը՝ պորտուգալացին։