Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայությունը հրապարակել է սպորտային մրցումների կոմիտեի որոշումը, որը քննարկել է «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հեռացումը Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (0-1):
Վինիսիուսը 90+7-ում հեռացվեց «Վալենսիայի» խաղացող Ուգո Դուրոյի դեմքին հարվածելու համար: Մրցավարը VAR-ը տեսնելուց հետո ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց։
Ավելի ուշ պարզվեց, որ մրցավարի օգնականը կիսատ է ցույց տվել այդ դրվագը։ Այդ աշխատողը ցմահ հեռացվել է աշխատանքից։
Մարզական մրցումների կոմիտեն չեղարկել է Մադրիդի «Ռեալի» խաղացողի կարմիր քարտը։