Սաուդյան Արաբիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալ Շաբաբին» (3-2):
40-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի թիմը պարտվում էր 0-2 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում Անդերսոն Տալիսկան մեկ գոլ խփեց, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Աբդուլրահման Գարիբը հավասարեցրեց հաշիվը։
Հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց Ռոնալդուն, ով հրաշալի գոլ խփեց տուգանային հրապարակից դուրս կատարած գեղեցիկ հարվածով։
Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ալ Նասրը» զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Ալ Իթիհադից» հետ է մնում երեք միավորով։