Պաոլո Մալդինին հիշել է 2005 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Միլանի» կրած պարտությունը «Լիվերպուլից»:
2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Միլանը 11-մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»՝ առաջին խաղակեսից հետո առաջ անցնելով 3-0 հաշվով։
«Ես գոլ խփեցի արդեն 40-րդ վայրկյանին, հետո հասկացա, որ տարօրինակ բան է կատարվում։ Այս խաղում մենք գերիշխում էինք 110 րոպե, նրանք միայն 10 րոպե լավ խաղացին, և մենք կարողացանք պարտվել։ Ընդմիջմանը տեղի ունեցածի մասին շատ ենթադրություններ կային, մենք գոռալով մտանք հանդերձարան, քանի որ շատ նյարդայնացած էինք: Անչելոտին ներս մտավ և ձայնը բարձրացրեց՝ մեզ հանգստացնելու համար։
Ասում են՝ մենք տոնում էինք, բայց ես՝ որպես ավագ, երբեք նման բան թույլ չէի տա, ընկերներս էլ չէին անի։ Սրանք իրականությունից հեռու բաներ են, նույնիսկ մեկնաբանելը հիմարություն է։ Ֆուտբոլը հենց դրանով էլ հրաշալի է։
«Լիվերպուլը» գնաց պաշտպանություն, որպեսզի ավելի շատ գոլ բաց չթողնի, փոխարենը վեց րոպեում երեք անգամ գրավեց մեր դարպասը: Ֆուտբոլի գեղեցկությունն այն է, որ երկու տարի անց մենք հնարավորություն ունեցանք Աթենքում կրկին հանդիպել «Լիվերպուլի» հետ և հաղթել»,-«Միլանի» նախկին պաշտպանի խոսքերն է փոխանցում Milan News-ը։