Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Աստանան» հյուրընկալել է «Կիզիլժարին»։ Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։
«Աստանայի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։