Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում միջազգային մրցաշարի կմասնակցի: Այն կրում է Chișinău Media European Cup անվանումը և անցկացվում է առաջին անգամ:
Հայաստանի հավաքականը Զվարթնոց օդանավակայանից լուսանկար է հրապարակել և գրել. «Մեր թիմը մեկնում է նոր հաղթանակի հետևից»:
Մրցաշարին կմասնակցեն լրագրողական 7 թիմեր ներառյալ Հայաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսրայելից և այլն:
Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվում է Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիայի կողմից: Այն կանցկացվի մայիսի 19-21-ը: