MLS-ի կանոնավոր առաջնության 12-րդ տուրում «Քոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ ընդունել է «Լոս Անջելես Գելաքսիին» և 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 25-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Հայազգի ֆուտբոլիստը ստացել է նաև հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը:
Այս հաղթանակից հետո «Քոլամբուս Քրյուն» իր միավորների թիվը հասցրել է 18-ի և Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: