Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Հատկանշական է՝ բոլոր երեք գոլերն էլ խփվել են առաջին կեսում:
Հանդիպման հաշիվը խաղի 26-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Գրենիկ Պետրոսյանը, 4 րոպե անց Արտակ Եդիգարյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին կեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, «Ալաշկերտի» կազմում սեփական դարպասը գրավել է Կարեն Մելքոնյանը, ինչի շնորհիվ բանակայինները հաղթանակ են տարել:
Այս հանդիպումից հետո ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 30-ի և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Ալաշկերտը» 57 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը: