«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հերքել է լուրերն այն մասին, որ կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։
«Ես հաղթեցի իմ առաջին առաջնությունը, «Բարսելոնան» իմ երազանքի ակումբն է։ Հուսով եմ, որ այս թիմի հետ ինձ դեռ շատ հաղթանակներ են սպասվում»,- ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Գավին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և Պրեմիեր լիգայի մի շարք այլ ակումբներ։
Գավին Բարսելոնայի սան է։ 2022/2023 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Էսպանյոլի» հետ խաղում (4:2) ժամանակից շուտ չեմպիոն է հռչակել Լա Լիգայում: Ակումբը չորս տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց իսպանական Պրիմերան։ Կապտանռնագույններինհամար չեմպիոնությունը 27-րդն էր իրենց պատմության մեջ: Ավելի շատ տիտղոս ունի միայն Մադրիդի «Ռեալը»՝ 35։
























































