Մայիսի 12-ին ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի 3-րդ` վերջին տուրի շրջանակում մրցեցին Հայաստան Մ-15 և Վրաստան Մ-15 հավաքականները: Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 1:0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ավելի վաղ կայացած խաղում Կիպրոսի ընտրանին հաղթել էր Լատվիային 1:0 հաշվով:
Հայաստան Մ-15 — Վրաստան Մ-15` 1:0 (0:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Յուրա Մահտեսյան
Գոլը` Ստեփանյան, 85
Հայաստան Մ-15
1. Նուբար Գիշյան, 15. Համլետ Կարապետյան (22. Գագիկ Կարապետյան, 46), 2. Շանթ Բեյբության, 13. Սամվել Մովսիսյան (23. Մհեր Կարակաշյան, 46), 4. Հայկ Ղուկասյան, 19. Հայկ Ստեփանյան, 18. Ավետ Կասպարով (6. Հայկ Սիմոնյան, 80), 14. Աշոտ Ոսկանյան, 8. Մարտին Շահգելդյան (ա) (5. Ռուբեն Կարապետյան, 46), 20. Գոռ Մկրտչյան (21. Տիգրան Հարությունյան, 46) (3. Հենրի Իգիթյան, 53), 9. Արտյոմ Ալեքսանյան (7. Հարություն Մովսիսյան)
Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան
Այսպիսով, 6 միավորով Կիպրոսի Մ-15 հավաքականը հռչակվել է Զարգացման մրցաշարի հաղթող: 5 միավորով երկրորդ տեղը գրավել է Լատվիայի Մ-15 ընտրանին, երրորդ տեղում Հայաստանն է` 4 միավորով: Վերջին տեղը զբաղեցրել է Վրաստանը, որը վաստակել է 3 միավոր:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրեաս Մավրուդիսը՝ Կիպրոսից: