Արիգո Սակին խոսել է Կառլո Անչելոտիի և Պեպ Գվարդիոլայի առաջիկա հանդիպման մասին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կխաղան Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Առաջին հանդիպումը կանցկացվի Մադրիդում այսօր՝ մայիսի 9-ին։
«Նրանք լավ ընկերներ են, և դա կլինի ռևանշ նախորդ մրցաշրջանից հետո: Ֆուտբոլը զարգանում է նրանց հետ, և նրանք ստրատեգներ են, ոչ միայն մարտավարներ: Նրանք մեզ կախարդական պահեր պարգևեցին։
(Անչելոտին) հսկայական է, նա ամեն ինչ գիտի այս միջավայրի մասին, և նրա խելքն նրանում է, որ ամեն ինչ հասանելի ձևով բացատրում է իր տղաներին: Նա հանգիստ առաջնորդ է, որը վստահություն է ճառագում և գիտի ինչպես համակրանք առաջացնել։ Եթե նրա մասին երբեք վատ չեն խոսել, դրա համար պատճառ կա, չէ՞:
Նա խորամանկ է, թաքնվում է կատվի պես և միշտ պատրաստ է նետվելու: Երբ խաղում ես Մադրիդի դեմ, երբեք չես կարող հանգիստ լինել, քանի որ միշտ ինչ-որ բան կարող է պատահել։
(Գվարդիոլան) ուրիշ է, նա անընդհատ ձգտում է նորացման, դրսևորում է հետաքրքրասիրություն և կատարելագործվելու ցանկություն, թեև երբեմն պետք է զգույշ լինել հին ճանապարհից դեպի նորը փոխվելիս: Պեպը անընդհատ ձգտում է կատարելության, դա նրա մտածելակերպն է, նա դա արեց «Բարսայի» հետ և անում է դա հիմա «Սիթիում»»,- ասել է «Միլանի» նախկին մարզիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
























































