«Նապոլին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի վաճառի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիային, հայտնում է Il Mio Napoli-ը։
Աղբյուրի համաձայն, նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կմերժի բոլոր առաջարկները 22-ամյա վրացու համար, ում ակումբը ձեռք է բերել ամռանը 11,5 միլիոն եվրոյով։
Միաժամանակ չի բացառվում հարձակվող Վիկտոր Օսիմենի եւ պաշտպան Կիմ Մին Ջեի հնարավոր վաճառքը։
Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։