Ա Սերիայի 32-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Միլանին» ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։
Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հռոմեացիները միայն ավելացված 4-րդ րոպեին կարողացան գրավել մրցակցի դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը։ Սակայն «Միլանը» չհանձնվեց և 3 րոպե անց հավասարեցրեց հաշիվը․ աչքի ընկավ Ալեքսիս Սալեմակերսը։
Այս խաղից հետո «Ռոման» 57 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Միլանը» նույնքան միավորով՝ 4-րդն է։