«Յուվենտուսի» պաշտպան և ավագ Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Իտալիայի գավաթից իր թիմի դուրս մնալը (ընդհանուր 1-2 հաշվով պարտվել է «Ինտերին»):
«Իհարկե, երբ պարտվում ես նման դիմակայություններում, մանավանդ, երբ վտանգի տակ է դրված եզրափակիչ դուրս գալը, դա միշտ ամոթ է։
Հանդիպումը սկսեցինք այնպես, կարծես մոռացել էինք արգելակները հանել։ Այնուհետև մենք ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք և չկարողացանք որևէ բան ստեղծել խաղի մեջ վերադառնալու համար:
Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մենք պետք է շրջենք այս էջը և կատարելագործվենք բոլոր առումներով՝ տեխնիկայից մինչև բնավորություն»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։