«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Ա Սերիայում «Ֆիորենտինայից» կրած պարտությանը (0-1).
«Մեզ պակասում են գոլերը: Մենք երեք խաղում գոլ չենք խփել։ Այսօր մենք կարող էինք երեք-չորս անգամ գրավել մրցակցի դարպասն առաջին խաղակեսում և ավարտել հանդիպումը։
Մենք չկարողացանք նույնիսկ մեկ անգամ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Ես ինձ մեղավոր եմ զգում, որ բաց թողեցի իմ հնարավորությունը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտերը» պարտվել է Իտալիայի առաջնության վերջին երեք հանդիպումներում՝ զիջելով նաև «Յուվենտուսին» (0-1) և «Սպեցիային» (1-2):