Բրազիլիայի և Լիվերպուլի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է Goal.com-ը, խաղացողը հնարավորություն ունի կարիերան շարունակել MLS-ում: 31-ամյա հարձակվողով հետաքրքրված է «Սենթ-Լուիսը»։ Ակումբն առաջարկ է պատրաստում բրազիլացուն։
Ֆիրմինոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 19 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։