«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
Ամբողջ մրցաշրջանում թիմը միայն երկու պարտություն է կրել Ա Սերիայում:
«Սա անհավանական էր: «Ատալանտան» շատ լավ խաղաց, նրանք մեզ խնդիրներ էին ստեղծում ամբողջ խաղադաշտում, ուստի այն, որ մենք երկու գոլ խփեցինք և պահեցինք մեր դարպասը, շատ կարևոր է: Մենք պարտությունից հետո էինք խաղում և արձագանքեցինք բարձրակարգ թիմի պես»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն։
«Նապոլին» 26 խաղից 68 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: