«Ուրարտուի» բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը ակումբի մամուլի ծառայությանը տված հարզացրույցում խոսել է մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկի, թիմի ու իր մարզավիճակի մասին․
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ
«Առավելագույնս մոտիվացված ենք ու պետք է մոտենանք առաջնության երկրորդ հատվածին նույն տրամադրվածությամբ, ինչպես ավարտեցինք աշնանային հատվածը։ Նախապատրաստական լավ շրջան ենք անցել, լավ մարզումային գործընթացով, այնպես որ պատրաստ ենք առաջնությանը»։
ԹԻՄՈՒՄ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ լավ ֆուտբոլիստներ են ու կօգնեն մեզ առաջնությունում հասնելու մեր նպատակներին։ Ինձ թվում է՝ ովքեր նոր են մեր թիմում, հիանալի հասկանում են մարզչի պահանջները ու նրանց մոտ ստացվում է կատարել դրանք, դա երևում է նաև խաղադաշտում»։
ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ այս պահին մարզավիճակս ավելի լավ է, քան եթե համեմատենք այն ժամանակահատվածի հետ, երբ ես եկա այստեղ, որովհետև ամռանը ես չէի հասցրել անցնել մինչմրցաշրջանային հատվածը, իսկ հիմա ես ամբողջությամբ պատրաստ եմ և խաղակցված եմ թիմի հետ»։