Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրում «Միլանը» երեկ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ատալանտային»:
Այս հանդիպումը 800-րդն էր իր կարիերայում միլանյան թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար։
Պիոլին «Միլանի» ղեկին անցկացրել է 169 հանդիպում։
Ֆուտբոլի պատմության մեջ որպես մարզիչ հանդիպումների քանակով առաջատարը Ալեքս Ֆերգյուսոնն է (2155)։ Պիոլիին՝ պատմության լավագույն 60 մարզիչների ցուցակում հայտնվելու համար պետք է առնվազն 1000 խաղ անցկացնել։