«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է Հայաստանի 2022թ. լավագույն մարզչի մրցանակը:
Մելիքյանին մրցանակը հանձնել է ՀՖՖ Գործկոմի անդամ Տիգրան Ղարաբաղցյանը ՝ ՀՊԼ 13-րդ տուրից հետաձգված «Վան»-«Փյունիկ» խաղից առաջ:
Հիշեցնենք՝ Եղիշե Մելիքյանը քվեարկության արդյունքում հավաքել էր 94 միավոր: Երկրորդ հորիզոնականում 57 միավորով Վահե Գևորգյանն էր, իսկ 31 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: