Չարենցավանի «Վանը» հայտնել է, որ թիմի բոլիվիացի գլխավոր մարզիչ Ումբերտո Վիվիանիի մարզչական արտոնագրի հաստատման հետ կապված տեխնիկական խնդիր է առկա: Այդ պատճառով գալիք հանդիպումներին թիմը կղեկավարի Մայիս Ազիզյանը:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 19 խաղերից հետո Չարենցավանի թիմը 27 միավորով 5-րդ տեղում է:
Ումբերտո Վիվիանին «Վանի» գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարին։ Մինչև այդ 42-ամյա մասնագետը գլխավորել է Բոլիվիայի «Աթլետիկո Պալմաֆլորը», որի հետ նվաճել է երկրի բարձրագույն լիգայի ուղեգիր: