Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ փետրվարի 24-ին կայանալիք «Վան»-«Փյունիկ» հետաձգված հանդիպումը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կլինի առաջինը, որի ընթացքում Հայաստանում կկիրառվի VAR համակարգը:
«Վանի» մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել:
«Պատմական խաղ. VAR-ի աշխատանքը կմեկնարկի Չարենցավանից»:
Ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք նաև, որ հանդիպման մեկնարկը հետաձգվել է. 15:00-ի փոխարեն այն կմեկնարկի ժամը 15:30-ին:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ այցելել էր VAR համակարգի կենտրոնակայան, որտեղից սպասարկվելու են բոլոր հանդիպումները: