Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ փետրվարի 24-ին կայանալիք Վան — Փյունիկ հանդիպումը կլինի առաջինը, որի ընթացքում Հայաստանում կկիրառվի VAR համակարգը:
Այդ նշանակալի իրադարձության նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր այցելել էր VAR համակարգի կենտրոնակայան, որտեղից սպասարկվելու են բոլոր հանդիպումները:
Մանրամասները՝ ՀՖՖ պատրաստած տեսանյութում: