«Սյունիքի» ֆուտբոլիստները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում, երեկ երեկոյան այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` դիտելու «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ «Սյունիքն» առաջիկայում ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուրարտու-2»-ի հետ: Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 24-ին։