Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ մարտի 29-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/3xJcrGJ:
ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը բաղկացած է լինելու 6 մոդուլներից: Դասընթացի 1-ին մոդուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 10-ից 12-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական B կարգի արտոնագրի դասընթացին կարող են դիմել կամ C կարգի արտոնագիր ունեցող անձինք կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները/ուհիները (մանրամասները տեսնել դիմում-հայտում)։
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 24 ուսանող: