Նորայր Զախարյանը՝ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը, խոսել է որդու՝ մեկ այլ թիմ հնարավոր տեղափոխության մասին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և թուրքական «Գալաթասարայը»:
«Չգիտեմ՝ արդյոք «Չելսին» շարունակո՞ւմ է հետաքրքրված մնալ Արսենով: Եվրոպա տեղափոխվելու ցանկություն, իհարկե, նա ունի, բայց այս պահին Արսենը «Դինամոյի» ֆուտբոլիստ է և հիմա մենք այլ տարբերակներ չենք դիտարկում»,- ասել է ֆուտբոլիստի հայրը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: