«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն հրաժարվել է վերադառնալ Պրեմիեր լիգա։ Այս մասին իր պաշտոնական կայքում գրել է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
«Էվերթոնը» 36-ամյա խաղացողին առաջարկել է պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն համաձայնագիրը ներառում է բավականին մեծ բոնուսներ, եթե ակումբին հաջողվի պահպանել Պրեմիեր լիգայում իր տեղը։
Նաև Ժիրուի պայմանագիրը ինքնաբերաբար կերկարաձգվեր ևս մեկ տարով՝ մոտ 8,4 միլիոն եվրո աշխատավարձով։