Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիան» նոր ֆուտբոլիստներ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ունենք ևս 3 նոր համալրում: Կարապետ Մանուկյանը «Փյունիկի» սան է, նախկինում հանդես է եկել` «Լոկոմոտիվ Երևան», «Լոռի» և «Ալաշկերտ» ակումբներում: Մհեր Սահակյանը
«Ուրարտու» ակումբի սան է, նախկինում խաղացել է`
«Իմպուլս», «Արարատ Երևան», «Ալաշկերտ», «Արցախ» և «Սևան» ակումբներում:
Հայկ Սարգսյանը նույնպես «Ուրարտուի» սան է, նախկինում խաղացել է` «Գանձասար», «Արարատ Երևան», «Արագած», «Սևան», «Լոկոմոտիվ», «Լոռի» և «Ալաշկերտ» ակումբներում»,-ասված է հայտարարության մեջ:
Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածից առաջ «Վեստ Արմենիան» 41 միավորով երկրորդն է:
























































