«Ինտերը» փորձել է ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարին: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը միլանյան ակումբը պաշտոնական հարցում է ուղարկել, սակայն մյունխենցիները մերժել են այն, հայտնում է L’Equipe-ը:
Ավելի վաղ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտնել էր, որ ակումբը բանակցություններ է վարում պաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
26-ամյա պաշտպանի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսիը։ 2022/23 թթ․ մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում անցկացրած 23 խաղում 4 գոլ է խփել։