Կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին «Յուվենտուսից» տեղափոխվել է «Լիդս»։
Ամերիկացին Պրեմիեր լիգայի ակումբում վարձակալական հիմունքներով հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո «Լիդսը» կարող է գնել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։
24-ամյա կիսապաշտպանը նոր թիմում ստացել է 28-րդ համարը։
Ընթացիկ մրցաշրջանում Մաքքենին Ա Սերիայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։