«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համեմատել է Վիկտոր Օսիմհենին ու Դիդյե Դրոգբային։
«Նապոլիի» հարձակվողը գոլի հեղինակ էր դարձել «Ռոմայի» հետ խաղում (2:1):
«Նա Դրոգբայի հետ նույն մակարդակի վրա է, բայց Դիդյեն չէր «սուզվում»: Լավ կլինի, որ Վիկտորը փոխվի։ Ես կգնեի նրա տրանսֆերը, եթե լինեի մեծ գումարներ ունեցող ակումբում։ Սակայն, եթե նա մի օր գնա Անգլիա, պետք է փոխվի, քանի որ Իտալիայում համակերպվում են նման պահվածքի հետ, իսկ Պրեմիեր լիգայում նրան դաժան վերաբերմունք կցուցաբերեն։
Ես նրան ասացի, որ նա հիանալի գոլ է խփել, բայց պետք է դադարի «սուզվել»։ Նրա գոլը ֆանտաստիկ էր, նա նույնն արեց, երբ մենք հանդիպեցինք այս մրցաշրջանի սկզբում, ուստի նա ֆանտաստիկ խաղացող է»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։