Բ Սերիայում հանդես եկող ՍՊԱԼ-ը հայտարարել է «Ռոմայի» և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի հետ պայմանագիր կնքելու մասին:
34-ամյա կիսապաշտպանը ՍՊԱԼ-ին է միացել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ավելի վաղ խզել էր պայմանագիրն «Անտվերպենի» հետ:
Նաինգոլանը իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ համագործակցությունը երկարաձգելու հնարավորությամբ։
Բելգիացու աշխատավարձը առաջիկա վեց ամիսների համար կկազմի 0,4 մլն եվրո։