Մեքսիկայի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակվի ուրուգվայցի մասնագետ Գիլերմո Ալմադան։
2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Խերարդո Մարտինոյի գլխավորությամբ Մեքսիկան դուրս չեկավ խմբից։ Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց փոխել մարզչին։
Ինչպես հայտնում է Fox Sports-ը, Մեքսիկայի առաջնության ավարտից հետո Գիլերմո Ալմադան, որը մարզում է «Պաչուկան», կգլխավորի ազգային հավաքականը։
Մինչ այդ պահը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Խամես Լոզանոն, որը հետագայում կդառնա Ալմադայի օգնականը։
Ալմադան քաջ ծանոթ է մեքսիկական ֆուտբոլին. մինչ «Պաչուկան», ուրի հետ նա նախորդ տարի նվաճել Մեքսիկայի չեմպիոնի կոչումը, գլխավորում էր «Սանթոս Լագունան»: