Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Սպեցիային»։
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Ստեֆան Էլ Շարավին։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Տեմի Աբրահամը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
«Ռոման» այս հաղթանակի շնորհիվ 37 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ Նույնքան միավոր ունի «Ինտերը» (3-րդ տեղ), որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
«Սպեցիան» 18 միավորով 15-րդ տեղում է։