Ռոբերտո Մարտինեսը, որը դեկտեմբերի 1-ին լքել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է կարիերան շարունակել Բելգիայի առաջնությունում։
Իսպանական Independent News Agency-ի հաղորդմամբ՝ 49-ամյա մասնագետի թեկնածությունը դիտարկվում է «Բրյուգեի» կողմից։ Բելգիական ակումբն այս շաբաթ պաշտոնանկ է արել Կարլ Հոֆկենսին: Նման որոշում է կայացրել ղեկավարությունը՝ չնայած հաջող ելույթներին Չեմպիոնների լիգայում, որտեղ թիմը դուրս է եկել փլեյ-օֆֆ։ «Բրյուգեն դուրս է մնացել Բելգիայի գավաթից՝ 1/8 եզրափակիչում պարտվելով «Սեն Տրյուդենին» (1:4), իսկ առաջնությունում 18 տուրից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը՝ առաջատար «Գենկից» հետ մնալով 12 միավորով։
Մարտինեսը, բացի Բելգիայի հավաքականից, նախկինում գլխավորել է «Սուոնսին», «Ուիգանը» և «Էվերթոնը»: