Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի համար: Այս մասին հայտնում է CBS Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա ֆուտբոլիտը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ, որի համաձայն 70 մլն եվրո կստանա մեկ մրցաշրջանի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուի ձեռքբերումը Սաուդյան Արաբիայում դիտարկվում է որպես հնարավորություն ԱԱ-2030-ն անցկացնելու համար: «Ալ-Նասրը» մտադիր է նաև անվճար պայմանագիր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի հետ, որի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ պայմանագիրը խզել է 2022 թվականի նոյեմբերին: