Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1988 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռուդ Գուլիտը հայտարարել է, որ չի համարում ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։
«Ոչ, ես չեմ կարծում, որ Մեսսին պատմության լավագույն խաղացողն է: Կարծում եմ՝ նա այս ժամանակաշրջանի լավագույն խաղացողն է։
Շատ բաներ չեն կարող համեմատվել միմյանց հետ։ Պելեն երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, դա շատ է։
60-ականները և 70-ականների մի մասը նրա դարաշրջանն էր։ Հետո եկավ Մարադոնայի ժամանակը` 80-90-ականները: Հատկանշական է, որ խոսքը երեք հարավամերիկացիների մասին է»,- Ziggo Sport-ին ասել է Գուլիտը։