Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտոն, սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր հոր հետ։
«Մենք դեռ այստեղ ենք՝ պայքարի մեջ և հավատով։ Եվս մեկ գիշեր միասին»,- գրել է Կելի Նասիմենտոն։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատթացել է, և նա Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի հիվանդանոցում։