«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Վահե Գևորգյանը։
Ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ առարկայական բանակցությունների արդյունքում կողմերը մշակել և հաստատել են «Ալաշկերտի»՝ մի շարք կարևոր ուղղություններ պարունակող զարգացման ծրագիրը։
Մինչև «Ալաշկերտը» գլխավորելը Վահե Գևորգյանն աշխատել է «Փյունիկի» և «Ուրարտուի» համակարգում, ինչպես նաև՝ «Լոկոմոտիվում», «Լոռիում», ռուսական «Վիստայում»:
35-ամյա մասնագետի գլխավորությամբ «Նորավանքն» անցնող տարում դարձել է Հայաստանի Գավաթակիր»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։