ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է ֆուտբոլի ԱԱ-ի հաջորդ մրցաշարի մասին․
«Փորձում են ֆուտբոլից քամել ավելին, ինչպես կիտրոնի հյութը: Օրինակ՝ Աշխարհի առաջնությանը կամ նոր ակումբային աշխարհի առաջնությանը 48 թիմի մասնակցությունը։
Չնայած ՖԻՖԱ-ն կապ չունի ակումբային ֆուտբոլի հետ»,- ասել է Բլատերը Die Zeit-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հաջորդ ԱԱ-ին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։ Մրցաշարը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում։