Միացյալ Նահանգները հաստատել է հավասար վարձատրություն տղամարդ և կին մարզիկների համար:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը հավասար փոխհատուցում է տրամադրում ամերիկուհիներին, ովքեր մասնակցում են միջազգային մրցույթներին։
Այս օրենսդրությունն ընդունվել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականի երկարատև պայքարի արդյունքում՝ տղամարդկանց թիմին հավասար վարձատրվելու համար: Տղամարդկանց և կանանց ֆուտբոլի թիմերը մայիսին պայմանավորվել են հավասար վարձատրության շուրջ:
Հավասար վարձատրության ակտը նախատեսում է, որ միջազգային մրցումներում Միացյալ Նահանգները ներկայացնող բոլոր մարզիկները կստանան հավասար վարձատրություն և արտոնություններ իրենց մարզաձևում՝ անկախ սեռից: Այն ընդգրկում է ավելի քան 50 մարզաձևեր: ԱՄՆ օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեները իրականացնելու են վերահսկողությունը:
Օրինագծին միաձայն պաշտպանել է նաև ԱՄՆ Սենատը։ Այժմ այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։