Լուի վան Գալը հիասթափված է Արգենտինայից կրած պարտությունից։
ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչի խաղում Նիդերլանդների հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով պարտվել է Արգենտինային (2:2, 3:4՝ 11-մետրանոցներով) և դուրս մնացել մրցաշարից։
«Ամբողջ տարի մենք մարզել ենք 11 մետրանոցները, բայց վերջում, այնուամենայնիվ, ձախողվեցինք: Ես խաղացողներին խնդրել էի ակումբներում 11 մետրանոցներ իրացնել, և նրանք այդպես էլ արել էին: Բայց եթե չես իրացնում առաջին երկու 11 մետրանոցները, չես հաղթում։
Իմ կարծիքով, 11 մետրանոցը (նորմալ ժամանակում) կասկածելի էր։ Ես կցանկանայի վերանայել այն: Բայց մենք չպարտվեցինք մրցավարի պատճառով»,- 71-ամյա մասնագետի խոսքն է մեջբերել Voetbal International-ը։