Կարլո Անչելոտին գնահատել է Կրիշտիանու Ռոնալդուի իրավիճակը Պորտուգալիայի հավաքականում.
«Ես չտեսա այս խաղը, որովհետև թոռներիս հետ պիցցա էի ուտում: Նա մնացե՞լ է պահեստայինների նստարանին։ Ի՞նչ է պատահել։
Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Նա հավանաբար կարծում է, որ դեռ 20 տարեկան է, քանի որ այդքան լավ է հոգ է տանում իր մարմնի մասին: Բայց այս թիմում շատ լուրջ մրցակցություն կա։
Ես երբեք խնդիր չեմ ունեցել Ռոնալդուի հետ, ավելին՝ նա էր լուծում իմ խնդիրները։ Կարո՞ղ է խնդիր լինել այն տղան, ով մեկ խաղում միջինը մեկ գոլ է խփում: Ինձ համար շատ հեշտ էր աշխատել նրա հետ»,- Corriere dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը, ով Ռոնալդուի հետ աշխատել է մադրիդյան ակումբում 2013-2015 թվականներին։